News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակացության կողմից վարչական ռեսուրսի տոտալ օգտագործման ակնհայտ ապացույցները  եւ ընտրողների նկատմամբ ճնշումները ԿԸՀ-ի կողմից չեն ուսումնասիրվել: Այս մասին ապրիլի 28-ին  իր եզրափակիչ խոսքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ Սահմանադրական դատարանում հանդես գալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն անվավաեր ճանաչելու հայցի քննության ժամանակ:

Ավելին, նրա խոսքով, այդ հանցագործությունները թաքցվել են, դրանց հիման վրա ապօրինի որոշումներ են ընդունվել. «Եւ հնարավորություն չի ընձեռվել վերացնել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտող էական գործոնը: ԿԸՀ –ի կողմից հաստատված արդյունքները չեն արտացոլում ժողովրդի ազատ կամքը եւ պետք է անվավեր ճանաչվեն», - ընդգծեց Լեւոն Զուրաբյանը:

Նա ԿԸՀ-ին՝ Տիգրան Մուկուչյանի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Գլխավոր դատախազությանը մեղադրեց ընտրությունների ժամանակ  խախտումներն ու կեղծարարությունները թաքցնելու մեջ: Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 154 հոդվածի համաձայն՝ ընտրական կաշառքի մասին խոստումը քրեորեն հետապնդելի է, սակայն ԿԸՀ-ն անգամ արձանագրված դեպքերի մասին տվյալները չի ուղարկել դատախազություն:

ՀԱԿ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն չի բավարարի դաշինքի հայցը ոչ թե ապացույցների անբավարարության պատճառով, այլ որ այն կոչված է ծառայելու ՀՀԿ-ի շահերին:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին, ինչին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Դուք թատերական ներկայացման չեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ