News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից եւս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ. Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով  շուրջ 30 աշխատատեղ կստեղծվի:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ մասնավորապես, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից եւ մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման («ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ) հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով: Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել եւս 5,0 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից եւ մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական եւ մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ եւ մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ:

Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի «Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով ակնկալվող 42,0 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10,0 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով եւ արտադրել բարձր որակական չափանիշներով պանիրներ (սեփական բրենդային արտադրանքի տեսքով):

Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ 20 աշխատեղ:

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել է վարկային պայմանագիր` տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ