News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՌԴ Տոմսկ քաղաքի բնակիչները փրկել են իննամյա տղային, ով ցատկել է 7-րդ հարկում այրվող պատշգամբից, հաղորդում է Vtomske.ru-ն։ Հրդեհի ականատեսները պոկել են գովազդային պաստառը, փռել գետնին, եւ տղան ընկել է դրա վրա։ 

Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային բաժնից հայտնել են ապրիլի 27-ին, տեղի ժամանակով՝ 20։13-ին 10 հարկանի քարե շենքի 7-րդ հարկում բնակարանային հրդեհի մասին։

«Բնակարանը պատել էր ծխով, այրվում էր պատշգամբը»,-ասել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչները։ «Դեպքի վայր տեխնիկայի երեք միավոր է ուղարկվել։ Պատշգամբում գտնվել է երեխան՝ 2008 թվականին ծնված։ Մինչ հրշեջների ժամանելը, ականատեսները փռել են գովազդային պաստառն ու տղան ցատկել է պաստառի վրա»,-ասվում է  հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ