Գերմանիայի հարավ-արեւմուտքում ձերբակալվել է տղամարդը, որին կասկածում են Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, հաղորդում է DW-ն։
23-ամյա սիրիացին վերահսկողության տակ է առնվել Բադեն Վյուրթեմբերգ դաշնային հողում։ Ոստիկանությունը նաեւ խուզարկել է նրա բնակարանը, ուրբաթ օրը՝ ապրիլի 28-ին հայտնել է դաշնային դատախազության ներկայացուցիչը։ Սիրիացուն կասկածում են 2013 թվականին ԻՊ-ին միանալու եւ ահաբեկիչների կողմից մարտերին մասնակցելու մեջ։