News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կանադայի Օնտարիո նահանգում գիտնականները լճեր են հայտնաբերել, որոնց բաղադրությունը հնագույն օվկիանոսի է նման, որը գոյություն է ունեցել ավելի քան 2 մլրդ տարի առաջ, հայտնում է Nature.com-ը:

Մասնագետները նշել են, որ Երկրագնդի հնագույն օվկիանոսները հարուստ էին երկաթով, ունեին ծծումբի քիչ պարունակություն: Հետազոտելով ջրի կազմությունը՝ գիտնականները նշել են, թե չնայած ջրերը մշտապես միախառնվում են, բակտերիաները եւ քիմիական տարրերը, փաստորեն, մշտական են մնում: Ըստ որում՝ այս երեւույթը դիտվում է խորության մեջ:

Մի քանի լճերում գիտնականները ջրի թթվածնից զուրկ շերտում Methylococcaceae հատուկ բակտերիաներ են հայտնաբերել, որոնք «սնուցում» են ստանում ածխածնից եւ մեթանից: Նրանք նշել են, որ նման բաղադրությունը կարող է լինել հնագույն Արխեյան օվկիանոսի համանման համակարգերի ընդհանուր բնույթը, որոնք գոյություն են ունեցել մոտ 4 մլրդ տարի առաջ: Դրանից բացի, գիտնականները ջրում երկաթ են հայտնաբերել, որը օքսիդացման պրոցեսներ է առաջացրել:

Կենսաբանները հայտարարել են, որ նման լճեր կարող են լինել Ինդոնեզիայում եւ Արեւելյան Աֆրիկայում: Նրանք պնդում են, հայտնաբերված լճերը շատ կարեւոր հայտնագործություն են, քանի որ կվկայեն Երկրի վրա կյանքի առաջացման եւ էվոլյուցիայի գործընթացների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ