News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միակուսակցական տոտալիտարիզմի «դիակը» արդեն վաղուց է թակում ՀՀ Սահմանադրական դատարանի դուռը. կամ դուք նրան իր տեղը ցույց կտաք, կամ կսպասեք, որ նա վերակենդանանա ու ինքը ձեզ տեղ ցույց տա։ Այս մասին ապրիլի 28-ին իր եզրափակիչ խոսքում հայտարարել է իրավաբան Վահե Գրիգորյանը՝ Սահմանդրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը քննելու ընթացքում, որը պահանջում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին տեղի ուենցած խորհրդարանական ընտրությունները։

Նրա խոսքով, այդ հարցերի մասին գիտի այս երկրում յուրաքանչյուր տաքսու վարորդ, դրանց մասին խոսում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի։ «Գոյություն ունեն X, Y, Z ապացույցները, որոնք հնարավորություն կընձեռեն խորապես ուսումնասիրել այս վեճը եւ համապատասխան վճիռ ընդունել։ X ապացույցը կներկայացնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Y ապացույցը կստանաք Հայաստանի հանրապետական կուսակցությունից, Z ապացույցը ձեզ կտրամադրի Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Բերեք մեզ այդ ապացույցները, մենք մեր բարձր արդարության բարձրությունից կքննարկենք հարցը՝ զրկե՞լ այդ կուսակցությանն իշխանությունից, թե ոչ։ Դա ապացույցների շատ բարձր չափանիշ է։

Դա ապացույցների բեռը բաշխելու չափազանց անարդար մոդել է։ Այն փաստը, որ 20 տարում ոչ մի հայցորդ, առավելագույն ջանքեր գործադրելով, չի կարողացել, երբեք չի կարող բավարարել ձեր նույնիսկ նվազագույն չափանիշները, պետք է ձեզ հուշի, որ հայցորդներին շատ ծանր բեռ է բաժին ընկել՝ ապացույցներ ներկայացնելու տեսանկյունից», - ընդգծել է Վահե Գրիգորյանը։

Նրա համոզմամբ՝ Սահմանադրական դատարանը, որն օժտված է բոլոր սահմանադրական լիազորություններով, այն ատյանը չէ, որը պետք է երկար ժամերով քննարկի քվեախցերի սարքավորվածությունների օրինականության հարցը։ «Կամ այդ ատյանը կդառնա լուծումներ գտնելու հիմնական ոլորտ, կամ կմնա երկար տարիներ քվեախցերի սարքավորվածությունների վերաբերյալ վեճը քննող դատարան։ Հույս ունեմ, դուք կընտրեք առաջինը։ Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանը չկարողանա ամբողջությամբ բավարարել հայցը, ապա դատարանն, առնվազն, պարտավոր է ադեկվատ արձագանքել Հայաստանում տիրող սահմանադրական ճգնաժամին՝ արձանագրելով դրա գոյությունը», - ամփոփել է  Վահե Գրիգորյանը։

Նրա ելույթն ուղեկցվեց դահլիճից ծափահարություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ