News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս ընդդեմ Հարավային Կորեայում ՀՀՊ THAAD համալիրի տեղակայմանը եւ կշարունակի ազգային անվտանգության ապահովման նպատակով նպատակաուղղված ռազմական պատրաստություն անցկացնել: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յան Յույցզյունը, փոխանցում է «Սինհուան»: 

Նա նշել է, որ ներկայումս Կորեական թերակղզու իրավիճակը շարունակում է բարդ եւ նուրբ մնալ: Ըստ որում՝ Չինաստանը կառուցողական մեծ աշխատանք է կատարել՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը: Նա շեշտել է, որ չինական բանակը կշարունակի նպատակաուղղված ռազմական պատրաստությունը եւ զորավարժությունները, նաեւ սպառազինության նոր տեսակների մշակումն ու փորձարկումները՝ Չինաստանի ազգային անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ