News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում հոգեւոր մուսուլման կանանց համաժողովը ֆաթվա է հրապարակել՝ ընդդեմ 18 տարեկանից փոքր աղջիկների հետ ամուսնության, հաղորդում է BBC-ն։

Հավաքված կանայք տեղի կառավարությանը կոչ են արել բարձրացնել  կանանց ամուսնանալու տարիքը՝ ներկայիս 16-ից հասցնելով 18-ի։

Նրանք համոզված են, որ վաղ ամուսնությունները խանգարում են ինդոնեզիացիներին շարունակել կրթությունը, իսկ միությունների կեսն ավարտվում է ամուսնալուծությամբ։

Ֆաթվան որեւէ հարցի շուրջ իրավական դիրքորոշում է, որը ձեւավորում են մուսուլմանական հոգեւորականության ներկայացուցիչները։ Այն իրավական ուժ չունի, սակայն հավատացյալների շրջանում կշիռ ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ