News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

55 մ/վատտ հզորությամբ արեւային կայանը կարող է պատրաստ լինել 2018 թվականի կեսերին։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել արդեն 40 ընկերություններ, որոնցից, ըստ նախնական որակավորման, կարող են մնալ մոտ 10-ը։

Ներդրողին ընտրում են խստորեն՝ նրանից պահանջում են առնվազն 100 մեգավատտ հզորությամբ արեւային կայան կառուցելու փորձ, ինչպես նաեւ ակտիվների ու շրջանառության որոշ ծավալ։

Մրցույթը պետք է սկսվի մայիսի վերջին, ավարտվի 2018 թվականի երկրորդ եռմասյակին։ Կայանի սակագինը կորոշվի մրցույթի արդյունքում, սակայն շուկայականից 2-3 անգամ մեծ սակագներին պետությունը չի համաձայնում։ Էներգետիկայի նախարարությունը սպասում է, որ սակագինն ավելի մատչելի պետք է լինի, քան ջերմային կայանների ներկայիս սակագները եւ հնարավոր է կհամադրվի հիդրոկայանների հետ։

Նշենք, որ Հայաստանում ջերմային կայանների սակագների միջեւ տարբերությունը բավականին մեծ է՝ ԵրՏԷց-ը՝ 3,8 ցենտ (18,55 դրամ), «Հրազդան-5» ՋԷԿ-ը՝ - 6,25 ցենտ (30,466 դրամ),Հրազդանի ՋԷԿ-ը՝– 7,6 ցենտ (37,2 դրամ)։ Այնուամենայնիվ, Էներգետիկայի նախարարությունը կողմնորոշիչներ չի տալիս, որպեսզի չազդի մրցույթի արդյունքներին։

«Վերջերս Թուրքիայում ավարտվեց նման մրցույթ, այն հաղթել է 6,97 ցենտ հայցադիմումով ընկերությունը, բայց մենք արդյունքներ ենք տեսել նաեւ 3 եւ 2,25 ցենտի դեպքում», - նշել է Հարությունյանը։

Ընդհանուր առմամբ, աշխարհում, հավելել է նա, 1 մեգավատտ հզորությամբ արեւային էլեկտրակայանների կառուցումը կարող է 1 մլն դոլար արժենալ։ «Իհարկե, մեր պայմաններում կարող է ավելի շատ կամ քիչ անհրաժեշտ լինել։ Դա թող հաշվարկի ներդրողը։ Մեզ համար կարեւորը՝ ինչպիսի սակագին նա կառաջարկի»,-հայտարարել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Ամենաշատ