News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան ներկրված խնձորների մասին տեղեկատվությանը:

«Մեր հարեւան կոչեցյալ երկրից ներկրված խնձորի հետ կապված՝ ասեմ, որ դա իմ գործառույթներին չի առնչվում, բայց որպես գյուղատնտեսության նախարարի տեղակալ՝ ասեմ, որ համապատասխան մարմինները զբաղվում են ուսումնասիրությամբ, խնդիրը ուսումնասիրման, բացահայտման փուլում է, համապատասխան արդյունքները ձեզ կտեղեկացվեն՝ եւ՛ պատժամիջոցների, եւ՛ ներկրողի, եւ՛ ընդհանրապես այդ բացասական երեւույթի հետ կապված»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանից տարբեր ճանապարհներով Ադրբեջան ապրանք արտահանելու հնարավորությանը, փոխնախարարն ասաց. «Դա նույնպես կարգավորվում է Մաքսային ծառայության, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, բայց ես՝ որպես հայ, չեմ ուզում հավատալ, որ նման բան կարող է լինել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի շարք սուպերմարկետներում եւ խանութներում ադրբեջանական արտադրության խնձոր է վաճառվում: Այս առնչությամբ ՍԱՊԾ-ն հայտարարել էր, որ խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել մասնավորապես Երեւանի «Նոր Զովք» եւ «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում եւ մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում: Հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել եւ ոչնչացվել  նաեւ հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) եւ Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Այդ հաղորդագրությունից հետո քաղաքացիներն ահազանգել էին, որ դեռեւս որոշ խանութներում ու շուկաներում ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել:

Տպել
Ամենաշատ