News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է ընդլայնել Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկ ենթակառույցների եւ բնական ռեսուրսների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նա նշել է, որ 2017 թվականի I եռամսյակում Հայաստանը 75,9 մլն կվ/ժ էներգիա է արտահանել, ապրիլի՝ եւս 40 մլն։ 

Նշենք, որ դա քիչ է  Հայաստանում տարեկան սպառման 2 տոկոսից ( 2016-ին այդ թիվը կազմում էր 6 մլրդ 108 մլն կվ/ժ)։

2016 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 61 մլն կվ/ժ՝ 147.9 մլն դոլար։

Ի պատասխան դրա՝ փոխնախարարն ասել է, որ վաճառքները ոչ իրավիճակային բնույթ են կրում։ Հակառակը, ապագայում դրանք ծրագրվում է ընդլայնել։Այժմ Հայաստանի ու Վրաստանի էներգոհամակարգերը աշխատում են մեկուսացված ռեժիմով, էլետրաէներգիայի հոսքերը շատ սահմանափակ են ( երկու երկրների օպերատորները համակարգում մշտական հոսքի կղզյակներ են ստեղծում)։ «Ուստի, բանն այն չէ, որ Վրաստանն այլեւս չի ցանկանում գնել, այլ այն, որ մենք ինքներս չենք կարող այդքան ուղարկել», - հստակեցրել է Հարությունյանը։

Երկու համակարգերի միջեւ անցողիկ հզորությունը կմեծանա Հայաստանից Վրաստան նոր 400 ԿՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո՝ KfW բանկի ծրագրով։ Սահմանին կկառուցվի մշտական հոսքի ագուցիչ, որը երկու համակարգերին թույլ կտա աշխատել անսինխրոն համակարգով եւ 350 մ/վտ անցողիկ հզորություն ապահովել (հետագայում այն հնարավոր է կրկնապատկվի)։ Այժմ  պատրաստվում են էլեկտրահաղորդման գծի եւ հոսանքի ագուցիչի մրցույթային փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ հայկական կողմից Հրազդանի քաղաքից «Այրում» կայարան ծրագրվում է անցկացնել 400 ԿՎ էլեկտրահաղորդման գիծ։ Այնտեղ էլ կկառուցվի 400/220 կվ ենթակայանը։ Գծի կառուցման, ինչպես նաեւ Հրազդանում եւ Այրումում ենթակայանների վրա նախատեսվում է ծախսել 105,2 մլն եվրո։ Հիմնական դոնոր կդառնա Զարգացման գերմանական բանկը (KfW, 85,2մլն եվրոյի չափով)։ Եւս 10 մլն կազմում է Եվրոպական հարեւանության «գործիքի» եւ Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ