News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ռումինիայում դեռեւս գործում է, այսպես կոչված,  «թուրքական բարդույթը»: Այս մասին ապրիլի 24-ին ռումինական «TVR 3 - TVR Cluj»հեռուստատեսության «Բազմագույն Տրանսիլվանիա» հաղորդման ժամանակ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, նշել է ռումինահայ գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը:

Լրագրողի հարցին, թե առաջին հերթին՝ ի՞նչ է նշանակում այս ցեղասպանությունը, Վարուժան Ոսկանյանը պատասխանել է. «Այս ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մի քանի փուլով՝ 1895թ.-ից մինչեւ 1922թ.,եւ որի գագաթնակետը 1915 թվականն էր, երբ հայերն իրենց քաղաքներից եւ գյուղերից զանգվածաբար աքսորվեցին դեպի Միջագետքի անապատները, արժեցավ մեկուկեսմիլիոն մարդկանց մահը, որոնց մեծ մասը, երեխաներ, կանայք եւ ծերեր էին:

Միաժամանակ, այն նաեւ նշանակեց Արեւելյան Անատոլիայում երեքհազարամյա հայկական քաղաքակրթության փաստացի վերացումը: Մենքպահանջում ենք այս ցեղասպանության ճանաչումը եւայս քաղաքակրթությանը գոյության իրավունքի տրամադրումը, այսինքն եկեղեցիները, որոնք ներկայումս խարխուլ վիճակում են կամ օգտագործվում են այլ նպատակներով, դառնան քրիստոնեական աղոթատեղիներ, նրանց ժառանգները, ովքեր ցանկանան, կարողանան վերադառնալ այնտեղ, որպեսզի այդ քաղաքակրթությունը նորից վերածնվի:

Վերջին տարիներին աշխարհում մեծ համերաշխություն կա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի եւ այս քաղաքակրթության իրավունքի փաստացի ճանաչման հարցում՝ վերածնվելու այնտեղ, որտեղ այն ձեւավորվել է: Աշխարհի չորս ծայրերից բազմաթիվ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արգենտինայից եւ Ուրուգվայից մինչեւ եվրոպական հիմնական ժողովրդավարական հաստատություններ, ինչպես Եվրոպականխորհրդարանը:

2015թ. Հայող ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման օրերին մի քանի հստակ ելույթներ հնչեցին, առաջին հերթին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի ելույթը, որին հետեւեցին տարբեր երկրների եւ կառույցների կողմից Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես Գերմանիայի դեպքում: Դժբախտաբար, Ռումինիայի կուսակցությունների քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը ներառված չէ: Ռումինիայում դեռեւս գործում է այսպես կոչված «թուրքական բարդույթը», կարծես թուրքերից պետք է ներողություն խնդրենք անկախության պատերազմների համար: Ոչ մեկը չի ուզում թուրքերին նեղացնել: Ռումինիայում գտնվում ենք պարադոքսալ վիճակի մեջ. մի կողմից՝ հայկական համայնքը չափազանց հարգված է, եւ աշխարհում չկա մի այլ երկիր, որի օրենսդրությամբ տեղի հայկական համայնքին տրամադրվեն այնպիսի իրավունքներ, ինչպես՝ ռումինահայ համայնքին: Ռումինիայում հայ լինելը մեծ պատիվ է: Սակայն ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա Ռումինիան ոչ մի կերպ չի ցանկանում խառնվել դրան, ինչը, փաստորեն, անուղղակի աջակցություն է ցեղասպանության ժխտողականությանը:

Իսկ Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ժխտման հարցը դարձել է ազգային անվտանգության հարց: Այն պահին, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, պիտի հստակ ճանաչի նաեւ հայերի, այսինքն մարդկության հանդեպ գործած հանցագործությունները:

Ինչո՞ւ է Թուրքիան ընդունում այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի են ունեցել ջարդեր, մի բան, որի մասին հենց Թուրքիայի նախագահը բարձրաձայնեց: Միաժամանակ նա նաեւ նշում է, որ զոհեր եղել են եւ թուրքերի, եւ քրդերի շրջանում, ինչը նույնը կլիներ, եթե, օրինակ, Անգելա Մերկելը Հոլոքոստը հիշատակելիս ասեր, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ գերմանացիներ: Բնականաբար, զոհվել են նաեւ գերմանացիներ, բայց նրանք զոհվել են պատերազմում, իսկ հրեաները սպանվեցին մի երկրում, որը պարտավոր էր իրենց պաշտպանել:

Այնուամենայնիվ, Թուրքիան մերժում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ անվանելով այն ջարդեր, ինչը պատժվում է ներքին օրենսդրությամբ, որը ներառում է քրեական գործի հնություն ճանաչվելու եւ կարճվելու հնարավորություն: Մինչդեռ ցեղասպանության հարցն ունի միջազգային կանոնակարգում, չունի ոչ մի տեսակ հնություն, իսկ ցեղասպանության հանցագործությունը ոչ մի կերպ չի կարող անուշադրության մատնվել: Այդ պատճառով է Թուրքիան մերժում ընդունել Ցեղասպանության գաղափարը, մերժում է ընդունել ցանկացած տեսակի փոխհատուցման գաղափար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ