News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի վերանորոգումը կավարտվի սահմանված ժամկետում: Ապրիլի 28-ին այս մասին լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: 

Պլանային նորոգման նպատակով կայանի աշխատանքը կդադարեցվի 2017-ի մայիսի 1-ից հուլիսի առաջին կեսը, այնուհետեւ՝ 2018 թվականին: Հաջորդ տարի կայանի աշխատանքը կդադարեցվի ամենաերկար ժամկետով՝ 4 ամսով:

2019 թվականից կայանը կվերադառնա պլանային անջատումների նախկին ռեժիմին՝ 3 տարի տարեկան 45 օր, չորրորդ տարում՝ 60 օր, երբ վառելիքն ամբողջության ռեակտոր է բեռնվում, զտում է կատարվում եւ վերահսկողություն ռեակտորի ներսում:

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարացումն իրականացվում է Ռուսաստանի կառավարության հատկացրած 270 մլն դոլար վարկի եւ 30 մլն դոլար դրամաշնորհի շրջանակում: Էներգաբլոկի գործողության ժամկետը երկարացվել է 10 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Մինչ այս ծրագրված է ավարտել նոր էներգաբլոկի կառուցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ