News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 28-ին Բրյուսելում կայացավ ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեցին գործընկեր վեց պետությունների եւ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

Հանդիպման նպատակն էր անդրադարձ կատարել ԱլԳ ձեւաչափի արդյունավետությանը եւ քննարկել հնարավոր կառուցվածքային փոփոխությունների առաջարկները՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթաժողովին ընդառաջ։

ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրեց վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը եւ կարեւորեց ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնությունների հաստատումը մոտ ապագայում։ Կարեն Նազարյանը խոսեց նաեւ ԵՄ հետ շարունակվող տնտեսական համագործակցության եւ ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն ԱլԳ անկյունաքարերից մեկն է։

Խոսելով ապագա գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի ակնկալիքների մասին՝ նախարարի տեղակալը մեծապես կարեւորեց ԵՄ անդամ երկրների հետ նախկինում ստանձնած համատեղ հանձնառությունների լիակատար իրականացումը, մասնավորապես կենտրոնանալով վիզաների ազատականացման շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությանը, որի նպատակն է առավել մոտեցնել հանրություններին՝ փոխադարձ շփումների համար ստեղծելով ապահով եւ արդյունավետ միջավայր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ