News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Արտաքին գործերի փոխնախարար Կոնրադ Շիմանսկին Լեհաստանի վերաբերյալ Էմանուել Մակրոնի հայտարարությունը «մաքուր պոպուլիզմ» է անվանել, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։

Լեհաստանի ԱԳ փոխնախարարի կարծիքով՝ Մակրոնի խոսքը կասկածի տակ է դնում ԵՄ գլխավոր սկզբունքներից մեկը՝ ընդհանուր շուկան։ Նա հավելել է, որ նախագահի թեկնածուի վերջին հայտարարությունը չի համապատասխանում նրա նախապես հայտարարած ծրագրին։ «Մինչ այդ պահը Մակրոնի քարոզարշավը հենվում էր Եվրամիության հուսալիության վրա։ Նա հայհոյում էր Մարին Լը Պենին, ով կասկածի տակ է դնում եվրոպական ինտեգրման իմաստը։ Սակայն, համաձայն նրա վերջին արտահայտության, որ Լեհաստանը տնտեսապես գրավիչ երկիր է, պետք է պատժի պատճառ դառնա»,-նշել է նա։

«Դա ցույց է տալիս, որ այս հստակ հարցում էական տարբերություն չկա Լը Պենի ու Մակրոնի միջեւ՝ չնայած վերջինը եվրոպամետ թեկնածու է համարվում», - հավելել է Շիմանսկին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Voix du Nord պարբերականի հետ հարցազրուցյում ասել է, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցեր սահմանի Լեհաստանի դեմ, ինչպես նաեւ դժգոհություն հայտնել Whirlpool ընկերության գործարանը Ֆրանսիայից Լեհաստան տեղափոխելու հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ