News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

400 կվ հզորությամբ Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը պատրաստ կլինի մինչեւ 2017 թվականի սեպտեմբեր։ Այս մասին ապրիլի 28-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառույցների ու բնական ռեսուրների փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Նոր գիծը զգալիորեն կուժգնացնի էլեկտրաէներգիայի հոսքերը երկու պետությունների միջեւ, հավելել է նա։

Այժմ Հայաստանի ու Իրանի միջեւ գործում են 2 ԷՀԳ-եր՝ մինչեւ 220 կվ հզորության։ Նոր ԷՀԳ-ն՝ թվով 3-րդը եւ 400 կվ հզորությամբ, կձգվի Մեղրիից (Իրանի հետ սահմանին) մինչեւ Հրազդան, որտեղ Հրզադանի ՋԷԿ-ից մոտ 10 կմ հեռավորությամբ ծրագրվում է կառուցել 440/220 կվ ենթակայան։ Այնտեղից էլ, բայց արդեն մեկ այլ ծրագրով (գերմանական KfW բանկի վարկով, ինչպես նաեւ EIB-ի եւ Եվրամիության համաֆինանսավորմամբ, ընդհանուր ֆինանսավորումը 105,2 մլն եվրո է) կկառուցվի նոր 400 կվ հզորությամբ ԷՀԳ դեպի Վրաստան։

400 կվ լարվածության գիծը կմեծացնի երկու երկրների միջեւ էներգետիկ հոսքերի հնարավորությունը՝ 350-1000 մվ-ով, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի հարավում ու կենտրոնում էներգոմատակարարման հուսալիությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ