News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեծ Բրիտանիայից գյուտարար Ռիչարդ Բրաունինգը ստեղծել է «Երկաթե մարդու» կոստյում, որի օգնությամբ կարողացել է օդ բարձրանալ Կանադայի Վանքուվեր քաղաքում տեղի ունեցող TED համաժողովի ընթացքում, հաղորդում է  iReactor-ը։

Նշվում է, որ Բրաունինգը, ձեռքերին ու ոտքերին ամրացված շարժիչների օգնությմաբ, կարողացել է թռչել մեկ շրջան, ինչպես նաեւ երկրի վրա կախվել ոչ այնքան մեծ հեռավորությամբ՝ իր գյուտի հնարավորությունները ցուցադրելիս։ Սակայն բրիտանացին հայտարարել է, որ կոստյումը կարող է էլ ավելի վեր բարձրացնել։

Բրաունինգն ասել է, որ երազում է այնպիսի կոստյումի մասին, որն իր սեփականտիրոջը թույլ կտա լողափ դուրս գալ, թռչել ափի շրջակայքով, ապա օդում ուղղաթիռ նստել ու թռչել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ