News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարեւոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաեւ տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա:

Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին եւ անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցում՝ տեղակայելով դրանք սերվերների վրա: Ինտերնետ արձանագրության IPv6 տարբերակի հիման վրա գործող կայքերը կշարունակեն աշխատել նաեւ IPv4 արձանագրություններով: Տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է առավել մեծ հնարավորություններ ընձեռել վեբ հոսթինգի ծառայություններից օգտվող իր՝ կորպորատիվ եւ անհատ բաժանորդներին՝ հաշվի առնելով այն, որ 1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են եւ IPv6 տարբերակի հիման վրա գործելը խթանում է տվյալների փոխանցման բոլոր ծառայություններից օգտվող բաժանորդների քանակի փաստացի աճը՝ առանց սահմանափակման:

Վեբ հոսթինգի ծառայությունից բացի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաեւ դոմենների գրանցում՝ .AM եւ .հայ տիրույթներում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային եւ 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլեւ հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման եւ ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային եւ առցանց վճարումներ, ինչպես նաեւ՝ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, եւ ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով եւ նոր անակնկալները դեռ առջեւում են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ