News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլային խաղերի ժամանակ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է տեսախցիկը  որսում տրիբունաներում նստած հայտնի մարդկանց:  Կարեւորագույն խաղերի ժամանակ աստղերի սոցիալական ցանցերը ողողված են լինում ֆուտբոլային լուսանկարներով, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ֆուտբոլը աշխարհի համար մեկ մարզաձեւն է ու շատերին միավորող ուժը: Իսկ ո՞ր թիմերին են երկրպագում հայտնի մարդիկ:

Անջելինա Ջոլին, որքան էլ զարմանալի է, համակրում է «Լիվերպուլին»: Մեկ անգամ նա իր ընտանիքի հետ եղել է թիմի խաղին: Դերասանուհու որդին սիրահարվել է կարմիրներին, Ջոլին էլ որոշել է տղայի հետ համերաշխ լինել: Ջոլիի նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը նույնպես մի քանի անգամ շեշտել է, որ իր համակրանքը միշտ «Լիվերպուլի» կողմն է: Անգլիական թիմին են երկրպագում նաեւ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը, դերասան Լիամ Նիսոնը, երգչուհի Լանա Դել Ռեյը:

Սիլվեսթեր Սթալոնեն էլ Լիվերպուլ քաղաքի մյուս թիմի՝ «Էվերթոնի» մոլի երկրպագուն է: «Էվերթոնի» երկրպագու է նաեւ հայտնի բիթլ Փոլ ՄակՔարթնին:

Երկրպագուների մեծ բանակ ունի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Ջասթին Թիմբերլեյք, Օրլանդո Բլում, Մայք Թայսոն, Հուսեյն Բոլթ: Հենրիխ Մխիթարյանի թիմին երկրպագում են նաեւ երգիչ Էնրիկե Իգլեսիասը, հայտնի բռնցքամարտիկ Մանի Պաքյաոն, ռեփեր The Game-ը, երգչուհիներ Ռիհանան, Մայլի Սայրուսը:

«Օազիս» խմբի եղբայրներ Նոել եւ Լիամ Գալախերները «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներ են:

Երգիչ Սթինգը «Նյուքասլի» մոլի երկրպագու է:

Լոնդոնյան «Ուեսթ Հեմը» նույնպես երկրպագուների մեծ բանակ ունի՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Կիրա Նայթլին, Լենոքս Լյուիսը, Մեթ Դեյմոնը:

Լոնդոնյան  «Արսենալի» երկրպագուների շարքում հայտնիները նույնպես շատ են: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը խոստովանել է,  որ 50 տարի է համակրում է Լոնդոնյան «Արսենալին», նրան այդ

հարցում աջակցում է կրտսեր թոռը՝ արքայազն Հարրին: Քրիս Մարթինը «Cold play»-ից, դերասաններ Քեվին Քոսթները, Ռոբերտ Պատինսոնը նույնպես «Արսենալի»  երկրպագուներ են:

«Ասթոն Վիլլայի» երկրպագուներ են Անգլիայի արքայազն Ուիլյամն ու դերասան Թոմ Հենքսը:

«Տոտենհեմի» երկրպագուներ են երգչուհի Ադելն ու դերասան Ջուդ Լոուն:

«Չելսիի» երկրպագուների ցանկում ենք հոլիվուդյան դերասան Մեթ Դեյմոնը, Հարրի Փոթերի դերակատար Դանիել Ռեդքլիֆը, Գայ Ռիչին ու նրա նախկին կինը՝ Մադոննան, ինչպես նաեւ «Spice girls»-ից Ջերի Հալիվելը, դերասան Ուեն Ուլիսոնը, դերասանուհի Սիենա Միլլերը: «Չելսիի» երկրպագուների ցանկը սրանով չի ավարտվում. նրանց շարքում են երգիչ Բրայան Ադամսը, «Led Zeppelin» -ի կիթառահար Ջիմի Փեյջը, մոդել Կարա Դելեվինը, դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Էմմա Ուաթսոնը, դերասան Ջեոյսոն Սթեթհեմը, ռեփեր Բաստա Ռայմսը: «Չելիսիի» երկրպագու էր լեգենդար դերասան Լորենս Օլիվյեն:

«Ռեալի Մադրիդի»  երկրպագուներ են տենոր Պլաչիդո Դոմինգոն, թենիսիստ Ռաֆայել Նադալը, երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, դերասանուհի Պենելոպա Քրուզը, դերասան Անտոնիո Բանդերասը, ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հորդանանi թագավոր Աբդուլահ II:

«Բարսելոնայի» մոլի երկրպագուներ են երգչուհի Շակիրան՝ հայտնի պատճառներով, բասկետբոլիստ Քոբի Բրայանը, ռեփեր Սնուփ դոգը, մոդել Բառ Ռաֆայելին, ավտոարշավորդ Վալենտինո Ռոսսին,Microsoft- հիմնադիր Բիլ Գեյթսը, Նելսոն Մանդելան նույնպես համակրում է «Բարսելոնային»: Ասում են` Դալայ Լաման նույնպես ֆուտբոլի հանդեպ անտարբեր չէ ու համակրում է հենց կապտանռնագույներին:

«Բավարիայի» երկրպագու է բռնցքամարտիկ  Վլադիմիր Կլիչկոն, թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը:

«Յուվենթուսի» մոլի երկրպագու է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը:

Հռոմի Պապ էլ ֆուտբոլի հանդեպ անտարբեր չէ ու արգենտինական «Սան Լորենցո» թիմի սիրահար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ