News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում առանձնազրույցներ է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի եւ ԲՀ քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչի հետ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարեւորելով  քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

ՌԴ քննչական կողմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին վերաբերող հարցեր։ Ա.Հովսեփյանը ռուս գործընկերոջը որոշ տեղեկություններ է տրամադրել քրեական գործի քննության արդյունքների մասին։ Կողմերը կարեւորել են սպանության բացահայտման ուղղությամբ օպերատիվ ձեռնարկված միջոցառումները, կասկածյալի ինքնության պարզումը եւ ընդգծել քրեական գործով բոլոր հանգամանքների պարզման անհրաժեշտությունը։

ՌԴ եւ ԲՀ քննչական կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երեւանում՝ 2017 թվականի աշնանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ