News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Այս առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ոստիկանությունում  2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի  աշխատասենյակում  տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը եւ նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ:  Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը եւ Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, թե Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը եւ ոմն Արսեն հարձակվել են իր գրասենյակի վրա։ Արմեն Սողոմոնյանը լուրջ վնասվածքներ էր ստացել։ Նրա խոսքով, իրեն ինչ-որ առարկայով հարվածել էր հենց Սիմոն Բաբայանը։

Ի դեպ, Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը ՓՊ նախագահի ընդդիմախոսներն են, բազմիցս բարձրաձայնել են պալատում ստեղծված իրավիճակի եւ բարքերի մասին։ Իսկ դեպքից հետո էլ պնդեցին, թե այս ամենի ետեւում հենց Արա Զոհրաբյանն է կանգնած։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ