News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ ծանր ճնշման տակ են, այնպիսի իրավիճակում են, որ շատերը որոշում են լքել սահմանամերձ բնակավայրերը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, որը տարաշածրջանային այցի շրջանակներում առաջին անգամ եղել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում, հանդիպել բնակիչներին:

Հարցին, թե որն էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր իր այցելության նպատակը, Հերբերտ Զալբերը պատասխանել է. «Նպատակն այն էր, որ տեսնեի, թե ինչպես են մարդիկ ապրում այնտեղ, այդ լարված իրավիճակում, երբ հակառակ կողմից կրակահերթի թիրախում են: Այդ ամենն ուզում էի տեսնել սեփական աչքերով: Ես շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա տեղեկություններ ստանալ իրավիճակի վերաբերյալ «Կարմիր Խաչի» ներկայացուցիչներից: Ես նաեւ հնարավորություն ունեցա՝ այնտեղ հանդիպել երիտասարդ աղջիկների եւ տղաների, նաեւ տարեց մարդկանց, որոնց հանդիպեցի գյուղերից մեկի հրապարակում: Դա իսկապես շատ հետաքրքիր այց էր»:

Նրա խոսքով, այդ սահմանամերձ բնակավայրերում մարդիկ ծանր ճնշման տակ են, այնպիսի իրավիճակում են, որ շատերը որոշում են լքել այդ բնակավայրերը: «Ես մտահոգված են այն թվերով, որոնց համաձայն, բնակչության թիվը վերջին տարիներին նվազել է, քանի որ այլ վայրերում, այդ թվում, Երեւանում, մարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեն: Սա ինձ համար անսպասելի չէր: Ինձ իսկապես, դրական առումով, զարմացրեց այն, որ մարդիկ ասում էին, թե հոգնել են նման իրավիճակից: Նրանք խաղաղություն են ուզում, այնպիսի մի վիճակ, որ կարողանան նորմալ հաղորդակցվել մյուս կողմի հետ, ինչպես տասնամյակներ առաջ էր: Նրանք ուզում են, որ այդ բաժանումն ավարտվի: Ինձ իսկապես զարմացրեց իմ զրույցը տարեց մարդկանց հետ, նրանք շատ անկեղծ էին՝ ասելով, թե ցանկանում են, որ այդ ամենն ավարտվի, որ խաղաղություն են ուզում, հույս հայտնելով, թե պատասխանատու քաղաքական գործիչները կկարողանան հասնել խաղաղության»:

Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացից՝ Զալբերը նշել է, թե հույսեր ունի, որ իրավիճակը կփոխվի: «Անկասկած, մենք անցած ամիսներին ականատես եղանք դիվանագիտական ջանքերի լճացման, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ շրջափուլը կավարտվի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ միասին, կխոսեն խնդիրների մասին: Շատ մեծ հույս ունեմ, որ այդ հանդիպումը կխթանի բանակցային գործընթացը, ինչը խիստ կարեւոր է»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ