News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ