Մակեդոնիայի խորհրդարանի բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է տուժել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Tassphoto/Reuters-ին։
Ինչպես հաղորդում է BFMTV-ին՝ անկարգության 66 մասնակիցները՝ 22 ոստիկաններ եւ երեք պատգամավորներ, հոսպիտալացվել են։ Տարբեր աստիճանի վնասվածքներով նրանք մայրաքաղաք Սկոպյոյի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել։ Եւս 7 մարդ գտնվում է բուժհաստատություններում։ Ինչպես հայտնել են ոստիկանական բաժնում՝ այժմ քաղաքում իրադրությունը հանգիստ է։
Ցուցարարների ամբոխը ապրիլի 27-ի երեկոյան ներխուժել է խորհրդարան՝ բողոքելով էթնիկ ալբանացի Տալատա Ջաֆերիի խոսնակ ընտրվելու դեմ։