Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) դիտորդի կարգավիճակը Մոլդովային թույլ կտա մասնակցել միության աշխատանքային մարմինների գործունեությանը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյային։
«Մոլդովան իրավունք կունենա մասնակցել նիստերին, ստանալ փաստաթղթերը, մասնակցել միության աշխատանքային մարմինների գործունեությանը, որոնցից գլխավորն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ փոխվարչապետների մակարդակով», - հայտարարել է դիվանագետը։
Նեբենզյան հիշեցրել է, որ ԵվրԱզԷՍ-ի գագանթաժողովին, Բիշքեկում, ապրիլի կեսերին որոշում է ընդունվել ողջունել Մոլդովայի ԵՏՀ-ին առընթեր դիտորդ դառնալու մտադրությունը, իսկ նրան տվյալ կարգավիճակով օժտելու որոշումն ընդունել այն բանից հետո, երբ կպարզաբանվեն համապատասխան օրենքները։
«ԵՏՀ ճանապարհին կա դիտորդի կարգավիճակ հասկացությունը, սակայն չկա այդ գործունեության իրականացման ոչ ընթացակարգ, ոչ կարգուկանոն», - հստակեցրել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։
Նեբենզյան հավելել է, որ դիտորդի կարգավիճակի վերաբերյալ օրենքների ու ընթացակարգերի մշակումը ծրագրվում է ավարտել մինչ ԵՏՄ հաջորդ գագաթնաժողով, որը տեղի կունենա այս աշնանը։