News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքապետարանը չպետք է թաղամաս վերակառուցի, եւ քաղաքապետարանին դրա համար գումար անհրաժեշտ չի: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, Կենտրոն վարչական շրջանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:  Նրա խոսքով` թաղամաս կառուցելու խնդիրը ներդրողներինն է, եւ պետք է բոլոր հնարավորությունները տալ մասնավոր ընկերություններին:

«Քաղաքապետարանը չպետք է թաղամասը վերակառուցի եւ քաղաքապետարանին գումար անհրաժեշտ չի, մենք է պետք է հնարավորություն ստեղծենք, մասնավոր ներդնողների միջոցով դա իրականացնենք: Սա խորհրդային տարիները չեն, որ պետությունը թաղամասեր կառուցի: Մասնավոր ընկերություններին պետք է բոլոր հնարավորությունները տալ: Մենք ունենք թաղամասեր կառուցած՝ հենց մասնավոր ներդնբողների միջոցով: Դա քաղաքապետարանի միջոցներով չի իրականացվում»,-ասաց նա:

Տարոն Մարգարյանին մոտեցավ մի կին, բռնեց նրա ձեռքը եւ ինչպես ինքը ասաց` «մասսայական հայտարարում է» այն մասին, որ սիրում է նրան. «Ես սիրում եմ, ընտրում եմ: Ես սա կասեմ մասսայական, որ ընտրելու եմ Ձեզ, իսկ Ավագանի` Արմեն Սահակյանին: Սիրում եմ, հարգում եմ, շատ տեղ եմ տալիս իմ կյանքում Ձեզ»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի է ունենալու մայիսի 14-ին, որին մասնակցելու է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու «Ելք» դաշինքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ