News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական բիզնեսը սաստիկ տուժում է կիբերհարձակումներից ու լրտեսության ու սաբոտաժի մյուս ձեւերից, հայտնում է գերմանական Tagesspiegel թերթը։ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային ծառայության (BfV) նախագահ Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ նման գործունեության պատճառած տարեկան վնասը կազմում է մոտ 50 մլրդ եվրո։ Մասենի խոսքով ճշգրիտ թիվ հայտնել հնարավոր չէ, քանի որ շատ կիբերհարձակումներ հայտնաբերվում են ոչ միանգամից։

BfV-ի ղեկավարի խոսքով շատ ընկերություններ համարում են, որ անվտանգությունը արգելակում է զարգացումը ու դրանում մասամբ հաճախորդներն են մեղավոր, որոնք ուզում են ունենալ «համար, այլ ոչ թե անվտանգ արտադրանք»։

Ավելին, ըստ Մաասենի՝ շատ ընկերություններ ամիսներ անց են հասկանում, որ կիբերհարձակման են ենթարկվել։ Հաճախ նրանք առհասարակ չեն իմանում այդ հարձակումների մասին, քանի որ օտարերկրյա հետախուզությունները ոչնչացնում են իրենց վնասատու ծրագրերը , որոնց օգնությամբ հարձակում են իրականացրել։ Արդյունքում ընկերությունը հասցված վնասը հայտնաբերում է միայն այն ժամանակ, երբ իրենցից «գողացված» մտահղացումներով արտադրանքները հայտնվում են շուկայում։

Մաասենի խոսքով Գերմանիան, որպես տեխնոլոգիապես ու տնտեսապես զարգացած երկիր, կիբերհարձակումների թիրախում է գտնվում ու դրանք հիմնականում իրականացվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից ու Իրանից։

Օրինակ մեկ տարի առաջ Դաշնային ծառայությունը նախազգուշացրել էր այն մասին , որ ռուսական ռազմական հետախուզությանը ենթարկվող հաքերների խումբը հարձակումներ է ծրագրում գերմանական էներգետիկ ընկերությունների վրա։ Այդ հարձակումները , ըստ պարբերականի տվյալների, իրագործվել են, սակայն BfV-ն հրաժարվում է հայտնել զոհ ընկերությունների անունները, քանի որ հրապարակումը կարող է վնասել բիզնեսին ու վանել հաճախորդներին։

Մինչդեռ, ըստ պարբերականի, վտանգված են ոչ միայն խոշոր ընկերությունները, այլեւ միջին բիզնեսը։ Ըստ հետազոտության՝ միջին բիզնեսին պատկանող յուրաքանչյուր չորրորդ գերմանական ընկերությունը կիբերհարձակումների հետեւանքով վնաս է կրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ