Երեւանի Երվանդ Քոչար փողոցում այսօր՝ ապրիլի 28-ին, վրաերթի ենթարկված երիտասարդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից: Երիտասարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նա ունի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:
4 տուժածներից մեկը եւս Վերակենդանացման բաժանմունքում է, սակայն, նրա վիճակը համեմատաբար լավ է, նա վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ:
Իսկ տուժած երիտասարդներից մեկը Նյարդավիրաբուժական բաժանմունքում է, մյուսն էլ ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ գնացել տուն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի Երվանդ Քոչար փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 4 երիտասարդի: