News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մակեդոնիայի հանրային անվտանգության բյուրոյի տնօրեն Միտկո Չավկովն է գլխավոր մեղավորն այն բանի համար, որ ոստիկանությունը պատշաճ ձեւով չի արձագանքել ու չի կանխել կողմնակի անձանց մուտքը խորհրդարանի շենք ապրիլի 27-ին, ինչի հետեւանքով այնտեղ խոշոր անկարգություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ագիմ Նուխիուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք համարում էին, որ խորհրդարանի խոսնակ, ալբանացի Տալատ Ջաֆերին ապօրինաբար է ընտրվել այդ պաշտոնին, նախօրեին ներխուժել էին խորհրդարանի շենք, այնտեղ անկարգություններ կազմակերպել ու ծեծել մի քանի պատգամավորների ։

Ագիմ Նուխիուի կարգադրությամբ դեռ մինչեւ բողոքի ակցիան ձեւավորվել էր օպերատիվ շտաբ, որը ուներ գործողությունների ծրագիր բողոքի ակցիաների դեպքում։ Շտաբի ղեկավարը Չավկովն էր նշանակվել։

«Ուզում եմ տեղեկացնել, որ իրավիճակի սրումից հետո մինչեւ 20։00-ն շտաբի ղեկավար Միտկո Չավկովը անհասանելի է եղել, չնայած ես նրան եւ զանգահարել եմ, եւ անձամբ որոնել շտաբում»,- հայտնել է Նիխուին։

Ենթակայի նման վարքագիծը նախարարը բացատրել է Չավկովի վրա քաղաքական ազդեցությամբ, որը գործել է ոչ թե օրենքին համաձայն, այլ « քաղաքական կենտրոնների հրամանով»։ Ըստ Նիխուիի այդ իրավիճակը քննվելու է ՆԳՆ-ում։

Նախարարը նաեւ հայտնել է, որ պատասխանատվություն է զգում այն բանի համար, որ չի կարողացել ՆԳՆ ղեկավարությանն ազատել քաղաքական ազդեցությունից, ու որ պատրաստ է հրաժարական տալ։

Անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ութ մարդ։ Վիրավորների քանակը, տարբեր գնահատականներով, կազմում է 83-ից 109 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ