News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախկին նախարար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը կարող է հաղթանակ տանել ընտրությունների երկրորդ փուլում, ստանալով ընտրողների 59 տոկոսի աջակցությունը ու առաջ անցնելով իր մրցակից՝ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենից, հայտնում է Ռոյթերը՝ վկայակոչելով նոր հարցման տվյալները։
Ապրիլի 26-27-ին անցկացված հարցման արդյունքներով Լը Պենին աջակցում է 41 տոկոսը։ Դա 4 տոկոսով շատ է նույն ընկերության կողմից ապրիլի 24-25-ին անցկացված հարցման արդյունքներից։

Ուշագրավ է, որ Ժան-Լյուկ Մելանշոնին աջակցողների 40 տոկոսը մտադիր է երկրորդ փուլում ձայնը տալ Մակրոնին։ Նույն դիրքորոշումն ունի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի կողմնակիցների կեսը։ Մելանշոնին կողմ քվեարկածների եւս ավելի քան 40 տոկոսը զերծ կմնա քվեարկությունից։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ