News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վերջին 500 տարիներին թագուհիների կառավարման տարիներին պատերազմներ ավելի հաճախ են եղել, քան թագավորների օրոք։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի մասնագետները՝ վերլուծելով եվրոպական երկրների՝ 1480-1913 թթ․ պատմությունը։

Թագուհիները 27 տոկոսով ավելի հակված են եղել պատերազմներ հայտարարելուն, քան թագավորները։ Ընդ որում ամենառազմատենչն ամուսնացած թագուհիներն են եղել։ Օրինակ Իզաբելա 1-ի օրոք Իսպանիան դարձել է առաջին գերտերություն ու ավելի քան մեկ դար պահպանել այդ կարգավիճակը։ Իսկ Եկատերինա 2-րդը Ռուսաստանին էր միացրել զգալի տարածքներ։ Ամենաշատը պատերազմներով հրապուրվել են ամուսնացած թագուհիները․ թողնելով իրենց ամուսինների վրա պետության հոգսերը՝  նրանք իրենց ամբողջովին նվիրել են արտաքին քաղաքականությանն ու պատերազմներին։

Ստացված արդյունքները հակասում են այն տարածված տեսակետին, որ կանանց կողմից կառավարվող պետությունները ավելի խաղաղասեր են ու նվազ հակված հակամարտությունների, նշում են հետազոտողները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ