News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը երկրի բոլոր կանանց կոչ է արել գլխաշորերով ծածկել գլուխները՝ հանուն իսլամաֆոբիայի դեմ պայքարի, հայտնում է The Independent–ը։

«Ոչ միայն մուսուլման կանայք, այլ բոլոր կանայք կարող են գլխաշոր կրել ու եթե իսկական ու բորբոքված իսլամաֆոբիան շարունակվի, ապա կգա մի օր, երբ մենք բոլոր կանանց կխնդրենք գլխաշոր կրել՝ որպես համերաշխության նշան նրանց հետո, ովքեր դա անում են կրոնական նկատառումներով»,- ասել է նախագահը դպրոցներից մեկում աշակերտների հետ հանդիպման ժամանակ։

«Բնականաբար, յուրաքանչյուր կին իրավունք ունի հագնվել այնպես ինչպես իրեն է դուր գալիս, դա պարզապես այս հարցի շուրջ իմ տեսակետն է»,- միանգամից հավելել է վան դեր Բելլենը։

Ավելի վաղ Ավստրիայի նախագահը բազմիցս հայտնել էր, որ դեմ է հագուստի հարցում որեւէ սահմանափակումների։ Որպես բացառություն նա ներկայացրել է դատարանը, որտեղ նրա կարծիքով կին դատավորները պետք է զերծ մնան կրոնական հանդերձանքից, որպեսզի հարցականի տակ չդնեն իրենց չեզոքությունը։

Ալեքսանդր վան դեր Բելլենը Ավստրիայի նախագահ է ընտրվել դեկտեմբերի 4-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ