News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահի թեկնածուները ապրիլի 28-ին ուղիղ եթերում անցկացրել են հեռուստաբանավեճերի ծրագրված երեք փուլերից առաջինը։  

Երեք ժամ շարունակ նախագահի վեց թեկնածուները հերթով պատասխանել են հաղորդավարի ու իրենց մրցակիցների հարցերին։ Քննարկման թեման սոցիալական քաղաքականությունն էր։ Թեկնածուները բացատրել են իրենց դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ՝ բնակարանաշինությունից սկսած մինչեւ սոցիալական անհավասարության կրճատում։

Բանավեճերի առաջին փուլի հաղթողին ընտրելը բարդ է, քանի որ բոլոր մասնակիցներն էլ արժանավայել տպավորություն են թողել, իրենց շատ կիրթ էին պահում, չէին ընդհատում իրար ու չէին անցնում բարձր ձայներանգի։ Միայն պահպանողականների ճամբարը ներկայացնող Գալիբաֆն է իրեն մի քանի կոշտ արտահայտություններ թույլ տվել գործող նախագահի ու նրա առաջին տեղակալի հասցեին, որոնց ընտրություններին սատարում են ռեֆորմատորները։

Հեռուստաբանավեճերի երկրորդ փուլը կկայանա մայիսի 5-ին։ Այն նվիիրված է լինելու տնտեսական խնդիրներին։ Երրորդ փուլը թերեւս ամենահետաքրքիրն է լինելու ՝ արտաքին քաղաքականության մասին։

Իրանի նախագահական ընտրությունները անցնելու են մայիսի 19-ին։ Թեկնածուները վեցն են՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին, առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Գալիբաֆը ու նախկին մշակույթի նախարար Մոստաֆա Աղա Միսրալիմն ու արդյունաբերության նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Տաբան ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ