News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը եւ օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք եւ ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաեւ երկրի մակերեւույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.6 աստիճան: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.2 աստիճան, այնուհետեւ աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.9 աստիճան: Միջին ամսական ջերմաստիճանն առավել բարձր է Արարատի եւ Արմավիրի մարզերում, Վայոց ձորի եւ Սյունիքի հովիտներում Արագածոտնի նախալեռներում` +17...+18 աստիճան: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Շիրակում՝ +8...+10 աստիճան, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռեւս բացասական է` -0.5 աստիճան, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 15 աստիճան բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 10 աստիճան բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչեւ -8...-10 աստիճան: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչեւ -1 աստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35...+38 աստիճան (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10 աստիճան, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22 աստիճան:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով: Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արեւափայլի տեւողությունն ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին եւ միջինը կազմում է 92 մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում՝ 120-130 մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50 մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010 թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման: Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989 թթ, երբ տեղումների քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի եւ ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի եւ Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունն ամենացածրն է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինն ամիսը 1-3 օր, Տաշիրում՝ 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային եւ լեռնային շրջանների միջեւ, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ