News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Սոխնա քաղաքում ընձառյուծը հարձակվել է մարդկանց վրա, հայտնում է Hindustan Times-ը։

Գիշատչին նկատել են քաղաքի փողոցներում ապրիլի 27-ի առավոտյան։ Սկզբում նա հարձակվել է 30-ամյա տղամարդու վրա, որը պատն էր ներկում ու ճանկռել է նրա դեմքը։ Հետո՝ մի վեց տարեկան երեխայի վրա, որը բարեբախտաբար նույնպես թեթեւ վնասվածքներ է ստացել։

Դրանից հետո ընձառյուծը մտել է տներից մեկը։ Գիշատչին նկատել է հեռուստացույց դիտող դեռահասը ու այդ մասին զգուշացրել տան մյուս անդամներին։ Վեց մարդ փակվել է սենյակում ու հինգ ժամ մնացել այնտեղ, մինչ ընթանում էր փրկարարական գործողությունը։

Տունը շրջապատել էին տեղի բնակիչները ու հետաքրքրասեր անցորդները՝ փորձելով լուսանկարել գիշատչին,․ որը այդ ընթացքում պատից պատ էր նետվում՝ փորձելով գտնել ելքը։

Գիշատչին քնեցնելու երկու անհաջող փորձից հետո ոստիկանները օգնության են կանչել անտառապահներին, որոնք իրենց հետ բերել են վանդակ ու ցանց։ Ընձառյուծին  միայն երրորդ փորձից հետո են կարողացել վնասազերծել՝ քնեցնող նյութով ներակիչ կրակելով։ Անտառապահների խոսքով կենդանիները սկսել են քաղաքներ իջնել սարերում ջրի պակասի հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ