News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ին քննադատում են, իսկ դա միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում, գրում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ Նրա հոդվածում մասնավորապես ասվում է

«Ճակատագրի հեգնանք՝ ԵԱՀԿ-ին քննադատում են այն ժամանակ,  երբ այն այն ավելի շատ է պետք, քան երբեւէ։ Միայն այն է կարողացել է վաստակել չեզոք կազմակերպության հեղինակություն Ուկրաինայի արեւելքում 2014-ին։ ԵԱՀԿ-ն մնում է միակ միջազգային կազմակերպությունը, որը մշտադիտարկում է իրականացնում ղարաբաղյան հակամարտության գոտում։

Ներկա ճգնաժամը մեծամասամբ պայմանավորված է որոշ հետխորհրդային երկրների դժգոհությամբ, որոնք ուզում են իրենց կասկածելի գործողությունների համար մեղքը բարդել ԵԱՀԿ-ի վրա։ Այդպես է մտածում նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հարձակվել էր ԵԱՀԿ դիտորդների վրա, երբ նրանք քննադատել են ապրիլի 16-ին կայացած հանրաքվեն։ ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են փոխհամաձայնությամբ ու նրա 57 երկրներից ցանկացածը կարող ե վետո դնել ցանկացած որոշման վրա;

Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը հիմա աշխատում է իրավական վակուումի մեջ, քանի որ Ադրբեջանը վետո է դրել դրա աշխատանքի շարունակության վրա։Ադրբեջանը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն գերազանցել է իր լիազորությունները ՝օգնելով ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի իր գրասենյակը փակել է 2015-ին ։ԱՄՆ-ն ու մյուս երկրները Բաքվին կոչ են արել փոխել իր որոշումը։ Հույս կա , որ այդ վեճը շուտով կհարթվի։

Երկու գրասենյակները՝ Ղրղզստանում ու Տաջիկստանում նույնպես դարձել են այդ կառավարությունների մեղադրանքների թիրախը։ Ի դեպ ԵԱՀԿ հատուկ դեսպանների 3 պաշտոններից 2-ը՝ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ու մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնները, մնում են թափուր, քանի որ Մոսկվան դեմ է եղել այդ պաշտոններում անձանց վերանշանակմանը։ Մոսկվան այդ մարմիններին , նաեւ ԺՄԻԳ-ին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։

ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հարցերով միակ համընդհանուր ճանաչված կազմակերպությունն է։ Բայց դրա 2016-ի բյւոջեն կազմել է ընդամենը 141 մլն եվրո, կամ ՄԱԿ—ի բյուջեի 3 տոկոսը։ Այդ գումարի 60 տոկոսը Մեծ յոթյակի երկրներից է ստացվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրիտանիայից ու ԱՄՆ-ից։ Հայաստանն ու Ադրբեջանը տարեկան 45 հազարական եվրո են վճարում, դա ավելի քիչ է, քան Վատիկանի վճարածը ։

Չնայած հայկական ու ադրբեջանական կողմերից սպառազինումների մեծ ծավալին՝ ԵԱՀԿ-ն այնտեղ պահում է ընդամենը 6 դօտորդ, ինչպես 1990-ականներին։ Նրանց քանակը միինչեւ 12 կամ 13 ավելացնելու համեստ առաջարկը, ինչին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծես համաձայնել էին 2016-ի մայիսին Վիեննայում, բախվել է դիմադրության մանրուքների պատճառով։ Մինչդեռ դա այն աչքերն ու ականջներն են, որոնք հետեւում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի կրկնությանը կամ ավելի սարսափելի որեւէ բանի։

Ինչպե՞ս ԵԱՀԿ-ն կարձագանքի նոր խնդիրներին։ Հավանաբար փոխզիջման փորձերով։ Նույնիսկ կազմակերպության քննադատներն են ընդունում, որ կազմակերպությունը օգտակար աշխատանք է անում։ Ցավոք, այն կարող էր շատ ավելին անել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ