News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը , որը զբաղվում է էլեկտրոնային լրտեսությամբ, մտադիր է դադարեցնել տեղեկություններ հավաքելու ծրագրերից մեկը՝ դեպի արտերկրներ ու այնտեղից ամերիկացիների կողմից էլեկտրոնային հաղորդագրությունների գաղտնալսումը, որոնցում հիշատակվում են ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ կասկած առաջացնող անձինք։ Այս մասին հայտնում է The New York Times–ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Նման ծրագրի գոյության մասին թերթին հայտնի էր դարձել 2013-ին։ ԱԱԳ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ այդ ծրագիրը միանգամայն օրինական է, քանի որ հնարավորություն է տալիս բացահայտել ահաբեկչությանը, լրտեսությանն ու այլ հանցագործություններին առնչություն ունեցող մարդկանց։ Սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ ԱԱԳ-ն այդ պատրվակով չափից շատ տեղեկություններ է հավաքում ամերիկացիների մասնավոր կյանքի մասին։

Սկզբում ամերիկյան դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ տեղեկությունների մեծ քանակության հավաքումը հակասում է ԱՄՆ սահմանադրության չորրորդ փոփոխությանը, որն արգելում է անհիմն խուզարկումները, իսկ հետո, ըստ պարբերականի, դադարեցրել է  հետախուզական տեղեկությունների հավաքման ծրագրերի իրականացման համար թույլատվության տրամադրումը քանի դեռ ԱԱԳ-ն չի փոխել ստեղծված պրակտիկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ