Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայում 84-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների փաստով, հայտնում է «Մոսկվա» գործակալությոնը։
«Քննության վարկածով, 2017-ի ապրիլի 28-ին անհայտ տղամարդը Լենինգրադյան մայրուղու վրա գտնվող տներից մեկի մուտքի մոտ հետապնդել է մի տարեց կնոջ, որի հետ ծանոթ չի եղել։ Օգտվելով նրանից, որ կինը բացել է իր բնակարանի դուռը, տղամարդը ներխուժել է նրա բնակարան ու սպառնալով սպանել՝ նրա նկատմամբ իրականացրել է բռնի սեռական ակտ ու սեռական բնույթի բռնի գործողություններ։ Որից հետո նա փախել է հանցագործության վայրից»,- պատմել է ՔԿ ներկայացուցիչ Յուլիա Իվանովան։
Տեղի ունեցածի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «Բռնաբարություն ՝սպանության սպառնալիքով» , «Սեռական բնույթի սեռական գործողություններ՝ սպանության սպառնալիքով» հոդվածներով։