News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ նախորդ օրվա ԳՄ նիստը տեւել է ընդամենը 15 րոպե։ «ԳՄ անդամները շուստրիացել են. ընդհանուր մթնոլորտում շատ բան չեն խոսում, սպասում են՝ վերջում «տետ ա տետ» հանդիպեն նախագահի հետ, էդտեղ ասեն իրենց ասելիքը»,- ասաց մեր զրուցակիցը:

ԳՄ-ում 15 րոպեանոց նիստում Ռուբիկ Թադեւոսյանը հասցրել է ներկայացնել իրենց հիմնադրամի գործունեությունը, Արմեն Աշոտյանը` Ղարաբաղում Անդրանիկ Մարգարյանի կուսակցական դպրոցի աշխատանքները, Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ ծավալվող իրադարձությունները: ԳՄ նիստին չեն մասնակցել Վիգեն Սարգսյանը, որը գործուղման է եղել, եւ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, որը Հայաստանում չէ արդեն մոտ երեք շաբաթ:

Սերժ Սարգսյանը հարկ է համարել տեղեկացնել ծերակույտին, որ ինքն ու վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն իսկ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչների հետ, կոալիցիոն համաձայնագիրն ամբողջովին պատրաստ է, հաջորդ ԳՄ-ում, ըստ ամենայնի, կներկայացվի ծերերին` ծանոթանալու եւ ստորագրման պատրաստելու:

«Մեզանում գործում է հետեւյալ ձեւաչափը. համաձայնագիրը, մինչեւ ԳՄ-ում քննարկվելը, ուղարկվում է ԳՄ անդամների էլեկտրոնային հասցեներին` առաջարկների համար, իսկ ԳՄ-ում արդեն ընդունված առաջարկներով տեքստն է հաստատվում»,- ասաց մեր զրուցակից ԳՄ ներկայացուցիչը:

Համաձայնագրում պորտֆելների մասին խոսք չկա՝ ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների նախագահների ու ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելների հարցը կքննարկվի փաթեթով, հաջորդ ԳՄ-ներից մեկում, տեղեկացրել է Սերժ Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ