News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ալբանիայի խորհրդարանի խոսնակ, Հանուն ինտեգրացիայի սոցիալիստական շարժման առաջնորդ Իլիր Մետան ուրբաթ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ալբանիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից՝ հինգ տարի ժամկետով եւ առավելապես արարողակարգային գործառույթներ է իրականացնում: 140 պատգամավորներից կողմ են քվերակել 87-ը, դեմ՝ 2-ը:

Մետան եվրոպամետ դիրքորոշում ունի: Վարչապետ Էդի Ռաման նրան բնութագրել է որպես մարդու, ով  «մուտք ունի ամենուր, շփվում է  բոլորի հետ եւ արտահայտում է իր դիրքորոշումը»:

Նորընտիր նախագահը ծնվել է 1969 թվականին, ավարտել է Տիրանայի համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետը, 23 տարեկանում Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր է  ընտրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ