News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (ԱՊԿ) Վենեսուելայի առաքելությունը պաշտոնապես տեղեկացրել է կազմակերպությունից դուրս գալու մասին: Այս մասին նշվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում հրապարկված հայտարարության մեջ:

 «ԱՊԿ-ում դիվանագիտական ներկայացուցչությունը կազմակերպության գլխավոր քարտուղարին է հանձնել Նիկոլաս Մադուրոյի ստորագրությամբ նամակը՝  կազմակերպությունից դուրս գալու գործընթացը նախաձեռնելու մասին»,-ասվում է  առաքելության հայտարարության մեջ:

ԱՊԿ մշտական խորհուրդը որոշել է չորեքշաբթի արտգործնախարարների արտակարգ խորհրդակցություն հրավիրել՝ հարցը քննարկելու համար: Վենեսուելայի արտգործնախարարն այս կապակցությամբ հայտարարել է, որ համաձայն նախագահ Մադուրոյի հրահանգների՝ կսկսեն Վենեսուելայի՝ կազմակերպությունից դուրս գալու գործընթացը: Ինքը ՝ Մադուրոն, պահանջել է, որ երկիրը դուրս գա կազմակերպությունից անհապաղ, չնայած որ այդ ընթացակարգերը երկու տարի են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ