News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան WGRZ հեռուստաալիքի եղանակի տեսության հաղորդավար Պատրիկ Համերը քիչ էր մնում ուղիղ եթերը խափաներ սարդի պատճառով, որը հայտնվել էր տեսախցիկի օբյեկտիվում, հայտնում է Daily Mail-ը:

Համերը վարում էր եղանակի տեսությունը, երբ էկրանի վրա քարտեզի պատկերը փոխվել է Նյու Յորքի տեսարանով: Պարզվել է, որ քաղաքը թռչնի բարձրությունից նկարող խցիկի օբյեկտիվում սարդ է հայտնվել: Խուճապի մատնված հաղորդավարը մի կողմ է փախել՝ ձեռքերը թափահարելով:

«Սա ի՞նչ է»,- հարցրել է Համերը կադրից դուրս: «Մայր բնությունը»,- նրան պատասխանել է գործընկերներից մեկը:

«Կրքերը» սրանով հանդարտվել են: Սարդը հասցրել է սարդոստայնի մեջ գցել ճանճին եւ սկսել է ուտել ուղիղ եթերում:

«Հետաքրքիր է՝ ով կդառնա հաջորդ զոհը»,- կատակել է հաղորդավարը: Դրանից հետո սարդն սկսել է շարժվել նրա ուղղությամբ: Համերը կրկին կադրից փախել է:

Նա աշխատանքին է վերադարձել, երբ էկրանին պատկերը փոխվել է եղանակի ժամային կանխատեսման աղյուսակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ