Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Մոսկվա-Երեւան թռիչքի ինքնաթիռով ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Լեւոն Մ.-ն։
Նա մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի եւ 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) մեղադրանքներով: