News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեւանի քաղաքապետարանի պաշտոնյայի կողմից չարաշահումների գործով դատավճիռ է կայացվել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի պետ Արտաշես Բադալյանը ոչ պատշաճ է կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետեւանքով Սեւան համայնքին պաշտոնեական անփութությամբ պատճառել է էական վնաս։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բադալյանը միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատարանում պարզ դարձավ, որ Բադալյանը ի պաշտոնե պարտավոր լինելով վերահսկել Սեւանում կատարվող շինարարական աշխատանքները, անփութություն է դրսեւորել, ինչի հետեւանքով շինարարներից մեկը ապամոնտաժել եւ Աշտարակ է տեղափոխել 3 մլն արժողությամբ խողովակներ:

Դատարանը պաշտոնյային մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 315–րդ հոդվածի 1–ին մասով եւ տուգանեց ընդամենը 400 հազար դրամով: Նշենք, որ քաղաքապետարանին հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նշենք, որ Սեւանի քաղաքապետարանում նախկինում տեղի ունեցած չարաշահումների եւ կուտակած պարտքի մասին աշխատակիցները բարձրաձայնել էին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: https://news.am/arm/news/379422.html Նրանք հայտնել էին, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր պաշտոնավարման տարիներին կուտակել է ավելի քան 150 մլն դրամ պարտք, ինչի հետեւանքով աշխատակիցները չեն կարողանում աշխատավարձ ստանալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ