News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (7 դրվագ) եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի եւ խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցաբար վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների իրական  ծավալները, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական գործողություններ քննությամբ ձեռք բերված տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Երեւանում ապրիլի 26-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների գումարներից կատարված հափշտակությունների վերաբերյալ, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ...
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Ամենաշատ