News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար խաչիկ Մանուկյանը առաջիկայում անդամագրվելու է  ԲՀԿ–ին։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Խաչիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում նա  «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր Արագածոտնի մարզում եւ ստացած քվեներով զբաղեցրել առաջին տեղը։

Նա համարվում է ընտրված պատգամավոր, սակայն այդ մասին դեռեւս չի խոսում, քանի դեռ կուսակցության ղեկավարությունը որոշում չի կայացրել։

Հարցին՝ ինչու է անդամագրվում ԲՀԿ–ին, ինչով է այն տարբերվում ՀՀԿ–ից, Մանուկյանը պատասխանեց. «Բարգավաճի ծրագրերը հոգեհարազատ են ամբողջ ժողովրդին, կոնկրետ գրած են կոնկրետ գործեր,  կոնկրետ ծրագրեր, կոնկրետ կատարող անձինք ու ինչի համար են իրականացնում։ Կոնկրետ  խնդիրը  դրված է, ժամկետներն էլ  հստակ են։ Հավաքում են 50+1 եւ ծրագիր ես իրականացնում»։

Դիտարկմանը՝ ՀՀԿ–ն չի իրականացրել ծրագրերը, դրա համա՞ր է նախընտրում ԲՀԿ–ն, Մանուկյանն ասաց. «Բոլոր կուսակցությունները ունեն իրենց ծրագրերը, բայց ժամանակի ընթացքում ինչ որ պայմաններ... մենք էսօր խնդիր ունենք արագ վերափոեխելու, արագություն է պետք էսօր մեզ, տնտեսությունը ծանր վիճակում է, վեց ամիս է աշխատանք չի կատարվում.. ընտրական պրոցեսների պատճառով արդեն մոտավորապես վեց ամիս աշխատանքները կանգնել են, տարվա կես է՝ հետ ենք ընկել ամեն ինչից: Ոչ թե ՀՀԿ–ն չի իրականացրել ծրագրերը, ուղղակի, ասել ենք ծրագրեր էն ժամանակ ու չի փոխվել… առաջ չենք գնացել: Էսօր ժողովրդի վիճակը չի լավացել, տնտեսվարողների վիճակը չի լավացել»,-ասաց Մանուկյանը: 

Հարցին՝ ինչպես է իրեն պատկերացնելու խորհրդարանում ընդդիմադիրի դերում, երբ տարինր շարունակ եղել է ՀՀԿ-ական, պատասխանեց.

«Ճիշտը խոսելը դա արդեն ոնց կընկալվի ինչ-որ մեկի կողմից… ընդդիմություն կլինի ինչ կլինի, մենք ճիշտն ենք ասելու։ Գործարարների համար էլ ենք պայքարում, ինչ տարբերություն՝ էս երկիրը ով ա ծաղկացնելու՝ ընդդիմադիրը, թե դիմադիրը։ Ես ուզում եմ նորմալ է երկրի քաղաքացի լինեմ իմ իրավունքներով, հնարավորություններով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ