News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի 27 անդամ պետությունները պետք է միասնականություն պահպանեն, որպեսզի ավարտեն միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցությունները։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ Բրեքսիթի մասին ԵՄ արտակարգ նիստի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է համերաշխ լինենք 27 երկրներով, միայն այդ դեպքում կկարողանանք ավարտել բանակցությունները։ Դա նշանակում է, որ մեր միասնականությունը նաեւ Մեծ Բրիտանիայի շահերից է»,- ասել է նա՝ նշելով, որ զգում է կատարյալ աջակցություն թե ԵՄ բոլոր կառույցների, թե միության 27 երկրների առաջնորդների կողմից։ «Ես վստահ եմ, որ դա չի փոխվի»,- հավելել է Տուսկը։

Նա շեշտել է, որ բանակցությունների ժամանակ երկու կողմերի համար առաջնություն է լինելու երաշխիքների ապահովումը այն ընտանիքների համար, որոնք կտուժեն Բրեքսիթից։ «Դա թիվ մեկ առաջնայնություն է թե մեզ, թե Մեծ Բրիտանիայի համար»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը։

ԵՄ 27 երկրների ու կառավարությունների ղեկավարները Բրյուսելում անցկացնում են առաջին պաշտոնական գագաթնաժողովը առանց Մեծ Բրիտանիայի։ Արտահերթ հանդիպումը Տուսկը գումարել էր մարտի 29-ից անմիջապես հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելին տեղեկացրել է ԵՄ-ն լքելու երկրի մտադրության մասին։ Ապրիլի 29-ին ԵՄ առաջնորդներն ակնկալվում է, որ կհաստատեն միության ռազմավարությունը՝ Բրեքսիթի մասին բանակցություններ սկսելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ