News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արեւմտյան Ատիկայի Սալամին քաղաքում հնագետները գտել են միկենյան ժամանակաշրջանից գերեզմաններ՝ հոյակապ պահպանված կերամիկայով, հայտնել է ՌԻԱ Նովոստին։

Դամբարանը գտել են քաղաքի կենտրոնում՝ տունը կենտրոնական կոյուղուն միացնելու աշխատանքների ժամանակ։

Հնագետների կարծիքով դամբարանը պատկանում է Ք․ա 13-12 դարերին։

Սա երրորդ նմանատիպ դամբարանն է, որը գտել են այս տարածքում՝ երկու մյուսները հայտնաբերվել էին 2009-ին հողագործական աշխատանքների ժամանակ։ Դամբարանը ժայռափոր է ու ունի 1․50 մետր բարձրություն։ Հնագետները նշում են, որ երկու մյուս դամբարանները ավելի խոշոր էին։

Հինգ մարդու աճյուններից բացի դամբարանում գտել են 41 անվնաս սպասք՝ շատ լավ վիճակում, այդ դարաշրջանին բնորոշ նախշերով, նաեւ ավելի քան տասնյակ ամանների բեկորներ։

Դամբարանը նույնականացումը կօգնի ավարտին հասցնել Սալամին քաղաքի միկենյան գերեզմանոցի պատկերը, համարում են հնագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ