News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվան լիովին պատրաստ է Սիրիայի հարցում Վաշինգտոնի հետ համագործակցությանը եւ ամերիկյան կողմից համանման մոտեցման հույս ունի: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Հորդանանի ԱԳ եւ տարագիրների հարցերով նախարար Այման աս-Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մեկ անգամ չէ, որ լսել ենք ձերդ մեծություն Աբդալլահ 2-րդի խոսքն այն մասին, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում համաշխարհային հանրության գործողությունների արդյունավետության համար սկզբունքային նշանակություն ունի  Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը: Համարձակվում եմ ձեզ վստահեցնել, որ մենք դրան լիովին պատրաստ ենք: Հույս ունենք, որ նման մոտեցում կցուցաբերվի նաեւ Վաշինգտոնի կողմից»:

Լավրովն ընդգծել է, որ ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման համար «կարեւոր է բոլոր նրանց ջանքերի միավորումը, ովքեր Սիրիայում պայքարում են ահաբեկչության դեմ»: «Նկատի ունեմ ե՛ւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, ե՛ւ ամերիկացիների գլխավորած կոալիցիային»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ