News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում ապրիլի 27-ին տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվել են մրգատու ծաղկած  ծառերը, կարտոֆիլը եւ բանջարա-բոստանային կուլտուրաները:

NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ ապրիլի 29-ին, Տավուշի մարզի Դեղձավանի համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում մեծ վնաս է կրել կարտոֆիլը, ծաղկած դեղձենին:

«15-20 տոկոս է վնասը, նաեւ կարալյոկը, կարտոֆիլը, սալորը եւ բանջարաբոստանային կուլտուրան է վնասվել ցրտահարությունից: Այս պահին եղանակը լավ է, այսպիսի բան դեռ չէր եղել  այս սեզոնին»,-ասաց նա:

Վնասներ են կրել նաեւ Հաղթանակ, Արճիս, Աչաջուր, Պտղավան համայնքների մրգատու ծաղկած ծառերը եւ կարտոֆիլը:

Տպել
Ամենաշատ